Handmade Center-cafe

Հենդմեյդի կենտրոն_սրճարան՝ նախատեսված  է ժամանակակից ձեռքի աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որտեղ կլինեն սեղաններ, աշխատանքային գործիքներ, աքսեսուարներ և այլ սարքավորումներ՝ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան իրենց ձեռքերով և մտահղացմամբ ստեղծել հուշանվերներ։Մեր նպատակն է՝ ստեղծել ազատ ժամանակը օգտագործելու և ստեղծագործելու յուրահատուկ ինքնաարտահայտման հարթակ՝ նրանց համար,ովքեր ունեն հոբի,ուզում են զբաղվել ձեռքի աշխատանքով, չգիտեն՝ինչ պարագաներ գնել, չունեն համապատասխան գործիքներ, կամ էլ փորձառու մեկի օգնության կարիքն ունեն, նաև նրանց համար, ովքեր ժամանակ և միջոցներ չունեն հատուկ դիզայներական դասերի հաճախելու համար։Հակասրճարանը սոցիալական ձեռնարկություն է լինելու, հաշմանդամություն ունեցող համար կազմակերպելու է անվճար դասընթացներ և նրանց աշխատանքների ցուցահանդես_վաճառքը։ Հակասրճարանի մուտքը լինելու է ժամավճարով, կազմակերպվելու են վճարովի մաստերկլասներ և թրեյնինգներ։ Հետագայում նախատեսվում է բացել նաև ցուցասրահ՝ ցուցահանդես-վաճառքների համար ևկազմակերպել տուրիստական էքսկուրս մաստերկլասներ։Հակասրճարանը իր տեսակի մեջ առաջինն է։ Այն միավորելու է հենդմեյդի սիրահարներին, ովքեր կհամախմբվեն մեկ բաժակ սուրճի կամ թեյի շուրջ, կփորձեն ինքնաարտահայտվել, ստեղծագործել, նվիրվել սիրելի հոբիին և կիսել նույն հետաքրքրություններն ունեցողների ընկերակցությունն ու փոխօգնությունը։

 

Հիմնադիր Անի Հարությունյան