Doctorsnet․am

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Ձեզ համապատասխան բժիշկ, բուժհաստատություն, բժշկական կազմակերպություն, թե ասոցիացիա…
Այս ամենն այսուհետ հնարավոր է գտնել մեկ հարթակի միջոցով: Doctorsnet․am կայքն իր այցելուներին է առաջարկում լայն հնարավորություններ և ծառայություններ: Doctorsnet․am կայքի շնորհիվ բժիշկները հնարավորություն ունեն մասնակցելու
ոլորտի հեղինակավոր դասընթացների, զանազան միջոցառումների, ինչպես նաև անմիջական կապի մեջ լինել ինչպես կոլեգաների, այնպես էլ պացիենտների հետ՝ մասնակցելով կայքի ներսում առկա առողջ քննարկումներին:
Բժիշկները, մուտք գործելով Doctorsnet.am կայք, հնարավորություն ունեն հասանելի լինել հանրության լայն շրջանակին, տրամադրել խորհրդատվություն, բազմապատկել պոտենցիալ այցելուների քանակը: Քաղաքացին հնարավորություն ունի պարզ և արագ ճանապարհով ձեռք բերել
անհրաժեշտ տեղեկատվություն բժշկի կամ բուժհաստատության մասին, ստանալ իր հարցերի պատասխանը՝ առանց տանից դուրս գալու:
Բժշկական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվում էլ ավելի հասանելի լինել բժիշկների, առողջապահական ոլորտով հետաքրքրվողների համար: Doctorsnet.am-ի միջոցով ցանկացածը կարող է տեղեկեկանալ առողջապահության և բժշկության ոլորտին առնչվող բոլոր նորությունների և իրադարձությունների մասին: Մեր այցելուների թիրախային խումբն առողջապահության և բժշկության ոլորտով հետաքրքրվող անձինք և հաստատություններ են: Doctorsnet.am կայքը Հայաստանում և աշխարհում կատարվող առողջապահական նշանակալից իրադարձությունների, նորարարությունների և այլ զարգացումների մասին տեղեկություն ստանալու ամենահարմար ճանապարհն է:

Հիմնադիր՝ Լուսինե Հովհաննիսյան

Կայք՝ Doctorsnet.am